Լաս Վեգասում 59 մարդու սպանած հրաձիգի հայրը ԱՄՆ-ում ամենաորոնվող հանցագործներից է եղել: Այս մասին հայտնում է РБК-ն:
Ըստ Business Insider-ի` Պեդոկի հայրը հոգեկան շեղումներ է ունեցել և զբաղվել է բանկերի և մեքենաների կողոպուտով: Բենջամին Պեդոկը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել, սակայն որոշ ժաամանկ անց նրան հաջողվել է փախչել բանտից և նա երկար ժամանակ հետախուզման մեջ է գտնվել: