Ռոբերտ Արզումանյան. Վերջին շրջանում Հայաստանի հավաքականը թիմային խաղ է ցուցադրում 30 րոպե կամ մեկ խաղակես
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Արզումանյան. Վերջին շրջանում Հայաստանի հավաքականը թիմային խաղ է ցուցադրում 30 րոպե կամ մեկ խաղակես

Կարագանդայի «Շախտյորի», «Ակտոբեի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը «KazFootball.kz»-ին տված հարցազրույցում կիսվել է Ղազախստանի հետ օրեր անց կայանալիք խաղի մասին իր կարծիքով:

ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին կհյուրընկալվի Ղազախստանու ընտրանու կողմից.

– Ռոբերտ, արդյոք տեղյա՞կ եք Ղազախստանի հավաքականի ներկայիս վիճակից և ինչպե՞ս կգնահատեք Ղազախստանի շանսերը` Հայաստանի հետ առաջիկա խաղում: Որքանո՞վ է այս հանդիպումը կարևոր թիմերի համար:

– Լավ եմ ծանոթ ղազախ ֆուտբոլիստներին, նրանցից շատերի դեմ խաղացել եմ, իսկ ոմանց հետ նույնիսկ միևնույն թիմում ենք խաղացել: Հայտնի է, որ Ղազախստանի հավաքականը և «Աստանան» միշտ լավ են հանդես գալիս տանը` «Աստանա-Արենայում», այդ մարզադաշտում հազվադեպ են պարտվում: Հայաստանի հավաքականի համար դժվար խաղ կլինի: Կարևորության տեսանկյունից չէի ասի, թե այս խաղը մեծ նշանակություն ունի: Ամեն ինչ արդեն կորած է. թիմերից ոչ մեկը չի կարող դուրս գալ խմբից, չնայած հասկանալի է, որ սա հավաքականների խաղ է և բոլորը կպայքարեն մինև վերջ:

– Դիտե՞լ եք Ալեքսանդր Բորոդյուկի գլխավորությամբ Ղազախստանի հավաքականի անցկացրած խաղերից:

– Դանիայի հետ տնային խաղի առաջին կեսն եմ դիտել, ինձ շատ է դուր գալիս ձեր հավաքականի խաղը, թիմը մինչև կարմիր քարտը վերահսկում էր գնդակի տեղաշարժը: Բայց Դանիան լավ էր հակագրոհում:

– Ակնհայտ է, որ Հայաստանի հավաքականը հիմա ավելի քիչ վտանգավոր է, քան` 2011-12 թվականներին, երբ Դուք էլ էիք հանդես գալիս այդ թիմում: Ինչու՞ ներկայիս հավաքականն այսքան խամրած տեսք ունի:

– Գիտեմ, բայց չեմ ցանկանում խոսել ներկայիս խնդիրների մասին, թող դա մարզիչները լուծեն, բայց այն, որ չկա առաջվա խաղը, բոլորին էլ պարզ է: Յուրաքանչյուր հավաքական պետք է թիմային խաղ ցուցադրի, իսկ Հայաստանի ընտրանու մոտ վերջին շրջանում դա հատվածային բնույթ է կրում… 30 րոպե, մեկ խաղակես:

– Եթե Հայաստանի հավաքականը պարտվի Ղազախստանին, դա աղե՞տ կլինի:

– Այս պահին մենք ավելի լավը չենք, քան Դանիան, Լեհաստանը, Մոնտենեգրոն և Ռումինիան, այդ իսկ պատճառով տեղն ընդհանրապես նշանակություն չունի: Եթե օրինակ մեր առջև խնդիր էինք դրել հայտնվել Աշխարհի առաջնությունում, և դա չկարողացանք անել, ուրեմն դա արդեն իսկ ձախողում է: Սակայն, երկրպագուների համար ցանկացած պարտություն ձախողում է, բայց պետք է իրատես լինել, կարևորը հասկանալն է, որ թիմը ցուցադրեց իր առավելագույնը, որպեսզի շրջափուլից հետո ֆուտբոլիստներն իրենք իրենց ասեն.

«Ես իմ ուժերի ներածին չափով արեցի ամեն ինչ»:

Եթե մենք պարտվենք Ղազախստանին, չեմ կարծում, որ դա պետք է ընդունել որպես ողբերգություն, քանի որ Ղազախստանի առաջնությունն ավելի լավն է, քան Հայաստանինը: Եվ Ղազախստանի հավաքականում ֆուտբոլիստների ընտրությունն ավելի լայն է, քան` մեզ մոտ:

armsport.am