Ճապոնական Sony կորպորացիան շուկայում ներկայացրել է նոր կենցաղային ռոբոտ, որը կարող է տանը հետևել դրա տիրոջ բացակայության ժամանակ, ինչպես նաև հոգ տանել երեխաներին կամ տարեց մարդկանց մասին:
Xperia Hello անվանումը կրող սարքն ունի 22 սանտիմետր բարձրություն, այն հանդերձված է յոթ բարձրախոսներով և շարժական խցիկներով, որոնք կարող են ճանաչել դեմքերը:
Իր տիրոջ հետ նա հաղորդակցվում է սմարթֆոնի միջոցով: Xperia Hello-ն կարող է որոշել, թե որտեղ է գտնվում իր զրուցակիցը և դիմել նրան:
Սարքը տիրոջ խնդրանքով կարող է լուսանկարել հարկաբաժինը, այդ թվում՝ շրջանաձև:
Ռոբոտը կարող է տարբեր հույզեր նմանակել մարդկանց հետ շփելիս: Նրանց խնդրանքով նա կարող է պատմել վերջին նորությունները, որոնք
ստանում է համացանցից:
Ընդ որում՝ նորությունները հարմարեցվում են այս կամ այն զրուցակցի հետաքրքրություններին, որոնք Xperia Hello-ն գրանցում և վերլուծում է շփման ընթացքում:
Ապարատը կարելի է օգտագործել Skype-ով տեսակապի համար կամ մեսենջերում շփվելու համար:
Ընտանիքի անդամները նրա օգնությամբ կարող են հաղորդագրություններ ուղարկել միմյանց. ռոբոտը դրանք կշարադրի հենց որ իր առջև տեսնի
հասցեատիրոջը: Ընկերությունը սարքը վաճառքի կհանի նոյեմբերին 162 հազար իենից` մոտավորապես 1,4 հազար դոլարից, փոքր-ինչ պակաս
գնով: