Նախօրեին Սերժ Սարգսյանի՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն ժամանելու պատճառով թատրոնի հարեւանությամբ կայանված քաղաքացու մեքենան թույլատրելի վայրից ավտոքարշակով հեռացրել են:
Ֆեյբուքյան օգտատեր Նարեկ Բոցինյանն իր մեքենան հայտնաբերել է ամբողջովին տակնուվրա արված: Նա երեկ իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ Սունդուկյանի անվան թատրոնում ինչ-որ միջոցառում է եղել, որին մասնակցել է Սերժ Սարգսյանը: Իմ մեքենան կայանած է եղել թատրոնի հարեւանությամբ, թույլատրելի վայրում, կարմիր գծերի մեջ:
Պետավտոտեսուչները իբր չկարողանալով ինձ հետ կապ հաստատել, որոշել են ավտոքարշակով մեքենաս տեղափոխել դիմացի մայթ, հանրային տրանսպորտի կանգառ:
Այսօր ահազանգ ստացա, որ մեքենայիս հետնամասն ամբողջովին վնասված է, իսկ տեղ հասնելուն պես տեսա, որ սրահը տակնուվրա է արված:
ՃՈ-ն ժամանեց մի երկու գծագրում արեց, առանց լուսանկարելու, գործը վարույթ վերցրեց ու թողեց գնաց:
Գործը ընթացքի մեջ է ու ամեն ինչ հուսամ կպարզվի. բայց ինձ մի հարց է հուզում:
Որքանո՞վ է արդարացված, որեւէ պաշտոնյայի անվտանգության կամ հարմարավետության համար, առանց սեփականատիրոջ եւ դատարանի թույլտվության, գույքի հետ վարվեն այնպես, ինչպես ուզեն»: