Հովակիմ Զաքարյանի Facebook-յան գրառումը.
«Ասպիրանտների համար տարկետման իրավունքի վերացման կողմնակիցների հիմնական արգումենտը վերաբերվում է ասպիրանտուրայից հետո գիտական աշխատանքը շարունակել-չշարունակելուն: Վիգեն Սարգսյանը հարցնում է՝ այդ պաշտպանածներից քանի՞սն են հետո գոնե մեկ գիտական հոդված գրել կամ գիտության համար որևէ օգտակար բան արել:
Ստացվում է՝ եթե պաշտպանելուց հետո չես շարունակում զբաղվել գիտությամբ, ուրեմն ի սկզբանե ասպիրանտուրա էիր ընդունվել միայն բանակից խուսափելու համար:
Այսպիսի արգումենտով հանդես եկողները, այդ թվում նախարարը, հավանաբար տեղյակ չեն, որ, օրինակ Մեծ Բրիտանիայում երիտասարդների 53% պաշտպանությունից հետո հեռանում է գիտությունից և մնացածների միայն 30% է շարունակում զբաղվել ակադեմիական գիտությամբ: ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իտալիայում այդ թիվը հասնում է 60%:
Այս վիճակը նկատվում է բոլոր գիտություն ունեցող երկրներում և այն կապված է գիտական կարիերայի առաջխաղացման դժվարությունների և դրանից բխող սոցիալական խնդիրների հետ: Հետևաբար, Վիգեն Սարգսյանի հարցին կարելի է պատասխանել հարցով. իսկ Հայաստանում պաշտպանածներից քանի՞սն է գիտությունը լքում սոցիալական խնդիրների պատճառով»: