Լրագրող Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ
– ծորակը բացում ես, ջուր չի գալիս,
– հոսանքը երբ ու ինչքան ժամով ուզեն, կանջատեն,
– հանրային տրանսպորտը այնքան գերբեռնված է, որ կանգառում կես ժամ սպասած մարդու մոտ չի կանգնում,
– թոշակի հույսին մնացած ծերը կիսասոված է ապրում,
– անգամ մայրաքաղաքում կան քարուքանդ ավտոճանապարհներ,
– օդի աղտոտվածությունը ամենաբարձրներից է աշխարհում,
– տգետ բժիշկների պատճառով մարդիկ են մահանում կամ հաշմանդամություն ձեռք բերում,
– դատարաններում ու ոստիկանությունում մարդիկ արդարության գրեթե երբեք չեն հասնում,
– դպրոց ու համալսարան ավարտածները մայրենի լեզվով մեկ նախադասություն գրելիս միջինում 6 սխալ են անում,
– թշնամի-հարևանը կրակում է բնակելի տների վրա երբ ուզում է,
– բանակում խաղաղ պայմաններում տասնյակ զինվորներ են մահանում
ու հազար ու մի այլ հրատապ ու ամենօրյա խնդիրներ կան (ավելացրեք ձեր ուզածը),
ԲԱՅՑ վարչապետի պաշտոնում գտնվող մարդն ուզում է, որ մենք մտածենք տերտերների «անկողնու» մասին: Ու լիքը հոգով կամ մարմնով ֆեյքեր գրում են՝ “ayo varcapet jan vaxuc piti es harcy luceiq”:
Կիսաբաց լուսամուտները փակել են, դոգին փակել են, մեկը պիտի՞ զբաղեցնի տգետ զանգվածներին: «Սուրբ» տեղը դատարկ չի մնում…»։







