Շամպայնի շշով հարվածել է պետավտոտեսուչի գլխին, ջարդված շշի կտորը մտցրել նրա փորը. aravot.am
Advertisement 1000 x 90

Շամպայնի շշով հարվածել է պետավտոտեսուչի գլխին, ջարդված շշի կտորը մտցրել նրա փորը. aravot.am

Մի շաբաթ առաջ Իջեւանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչ, պետավտոտեսչության տեսուչ մոտ 40 տարեկան տղամարդը Երեւանում հանդիպել է ամուսնացած ծանոթուհու հետ, վերջինիս տանը: aravot.am-ի փոխանցմամբ՝ սիրային հանդիպմանը խանգարել է կնոջ ամուսինը, որը տուն է եկել: Նա շամպայնի շշով հարվածել է պետավտոտեսուչի գլխին, շշի կտորը մտցրել նրա փորը: Ավտոտեսուչը տեղափոխվել է Երեւանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Երիտասարդ կինը փորձելով անմեղ երեւալ՝ իրավապահներին հայտնել է, որ պետավտոտեսուչը իրեն բռնաբարել է: Դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում: