«Կարող եք վատով ՏԱԿԸ մնալ». Կարեն Քոչարյան
Advertisement 1000 x 90

«Կարող եք վատով ՏԱԿԸ մնալ». Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի լրագրողներ և քաղաքական գործիչներ: Վերջին երկու օրվա ԱԺ-ում տեղի ունեցող զարգացումները եկան ապացուցելու, որ մեր քաղաքական գործիչները (այդ թվում իշխանական) շատ տարբեր են և չի կարելի բոլորին նույն մոտեցումը ցուցաբերել կամ նույնատիպ հարցեր տալ:

Կարող եք վատով ՏԱԿԸ մնալ:

Ինչպես դա եղավ Վիգեն Սարգսյանի պարագայում: Եթե ՀՀԿ-ն ունի, մեղմ ասած, ոչ ինտելեկտուալ կուսակցության իմիջ, դա դեռ չի նշանակում, որ բոլորին մեկ արշինով է պետք չափել:

Անգամ երեխային է հասկանալի, որ չի կարելի Վիգեն Սարգսյանի և Մանվել Գրիգորյանի հետ խոսել նույն ձևով, չի կարելի Կարեն Կարապետյանի և Սամվել Ալեքսանյանի հետ խոսել նույն լեզվով, չի կարելի Արա Բաբլոյանի և Գալուստ Գրիգորիչի հետ խոսել նույն թեմաների մասին:

Կարող են այնպես «քուանշել», որ վերջում «ռեպիկո» կմնաք:

Հ.Գ. Սա հենց այնպես ընկերական բարի խորհուրդ»: