Անգլիական հեղինակավոր պարբերականներից Daily Mail-ն անդրադարձել է Հայաստանում կենդանիների որսին ու կենդանիների պահպանման վատ պայմաններին՝ նշելով, որ նրանց վատ պայմաններում պահելը Հայաստանում հին ավանդույթ է, իսկ առհասարակ՝ կենդանիների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում շարունակում է մնալ վատ վիճակում:
Հայաստանում քիչ չեն ռեստորաններն ու հյուրանոցները, որտեղ կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահում են նեղ վանդակներում, երբեմն՝ սոված կամ կիսասոված՝ ստիպելով բավարարվել սննդի մնացորդներով:
Հայաստանում արջերին նման վանդակներում պահող ռեստորաններն ու հյուրանոցներն են՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդ՝ Գրիգորին պատկանող «Հրաշք այգին»:
Հանքավանում գտնվող «Նաիրի ՍՊԱ ռեզորթ» հանգստյան գոտին, որի գլխավոր տնօրենը Կորյուն Իսպիրյանն է:
«Աշտարակի Ձոր» ռեստորանային համալիրը, որի սեփականատերը Կարեն Գևորգյանն է:
Հրազդանի կիրճի «Արջանոց»-ը:
«Ակունքի դրախտ» ռեստորանային համալիրը:
«Յեդինայա Ռոսիա» ռեստորանը:
«MJA» և «Ոսկե Բլուր» հյուրանոցները:
Արջերին մեզ մոտ պահում են նաև մասնավոր տարածքներում՝ օրինակ Թալինի բենզալցակայանում:
Հիշեցնենք, որ միջազգային հեղինակավոր պարբերականը նշել էր, որ բրիտանական բարեգործական՝ Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը ՀՀ կառավարության աջակցությամբ արջերին վանդակներից ազատելու նախաձեռնություն է սկսել և հույս ունի անազատ պայմաններում պահվող մոտ 80 արջի փրկել: Յուրաքանչյուր կենդանու համար նախատեսվում է հատկացնել 4000 եվրո:
ՀՀ Բնապահպանության նախարարությունն էլ, անդրադառնալով խնդիրն, նշել էր, որ այս ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ:
Սպասենք միջոցառումների հետևանքներին…