Ապագային նայող նոր՝ Բլեկչեյն տեխնոլոգիայով հնարավոր կլինի Հայաստանում ներդրումներ բերել. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ապագային նայող նոր՝ Բլեկչեյն տեխնոլոգիայով հնարավոր կլինի Հայաստանում ներդրումներ բերել. 1in.am

«Ես կարծում եմ, որ Հայաստանը ՏՏ ոլորտի զարգացման համար շատ բան ունի անելու, բայց կատարվող քայլերը բավարար են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Բլեկչեյն հետազոտությունների և զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Գագիկ Եղիազարյանը։ Նրա խոսքով՝ մի շարք նոր տեխնոլոգիաներ, մասնավորապես Բլեկչեյն տեխնոլոգիան հնարավորություն կտա առաջիկայում մի շարք ներդրումներ բերել Հայաստան, քանի որ Բլեկչեյնը ապագային նայող նոր տեխնոլոգիա է։ Այն հնարավորություն է տալիս բիզնես միջավայրում վստահություն առաջացնել բոլորովին իրար չճանաչող անձանց միջև։

«Այս տեխնոլոգիան ապագայի տնտեսության զարգացման լավագույն գործիքներից մեկն է։ Հայաստանում գնալով կզարգանա այս ուղղությունը»,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ այսօրվա կառավարության մոտ ինքը տեսնում է ցանկություն զարգացնելու Հայաստանում այս տեխնոլոգիան, որը բանկային, պետական տարբեր մարմիններում կիրառման դեպքում նվազագույնի կհասցնի կոռուպցւոն ռիսկերը, քանի որ այս տեխնոլոգիան լավագույն թափանցիկ ապակենտրոնացված համակարգն է։

1in.am