Փակ սահմանի բաց դռների օրը. chai-khana.org (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Փակ սահմանի բաց դռների օրը. chai-khana.org

Քարուքանդ ճանապարհի 4 կիլոմետրանոց հատվածը Գյումրի-Արմավիր մայրուղուց անջատում է Հայկաձորը: Սա հայ-թուրքական սահմանին գտնվող այս փոքր բնակավայրը հասնելու միակ ճանապարհն է: Երևան-Գյումրի էլեկտրագնացքը վերջին անգամ Շիրակի մարզի այս գյուղում կանգնել է 1991 թվականին: Մի քանի տարի առաջ փակվեց նաև գյուղի մոտակայքում գտնվող «Բագրավան» կայարանը, Հայկաձորը մնաց մեկուսացման մեջ: Այժմ այն արտաքին աշխարհի հետ կապող միակ հանրային միջոցը 13 տեղանոց երթուղայինն է, որը սպասարկում է նաև հարակից 4 գյուղերը:

chai-khana.org