Տարկետման իրավունքը հանելու դեմ բողոքի ակցիան շարունակվում է. ուսանողները երթով կշարժվեն դեպի կառավարություն
Advertisement 1000 x 90

Տարկետման իրավունքը հանելու դեմ բողոքի ակցիան շարունակվում է. ուսանողները երթով կշարժվեն դեպի կառավարություն

Երևանի պետական համալսարանի գլխավոր շենքի դիմաց արդեն երրորդ օրն է, որ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց բողոքը հայտնելով տարկետման իրավունքը հանելու օրենսդրական նախաձեռնության դեմ:

Դասադուլի կազմակերպիչը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն է, որը հայտարարել է, որ ակցիան կշարունակեն այնքան ժամանակ, մինչև վերանայվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված տարկետման իրավունքին վերաբերող դրույթները:

Նախօրեին ցուցարար ուղանողներին ընդունել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և հորդորել դադարեցնել դասադուլը, քանի որ դասադուլի մեջ իմաստ չի տեսնում:

Այսօր ցույցի ելած ուսանողները որոշել են երթով շարժվել դեպի կառավորթյան շենք, որտեղ տեղի է ունենալու կառավարության հերթական նիստը:

Նշենք, որ ցույցը տեղի է ունենում անձրևի ներքո, որի հետևանքով ցուցարարների թիվն անհամեմատ քիչ է:

news.am