«Մի եղիր Ալիկի պես և վերջ». Արարատ Միրզոյանի հորդորը
Advertisement 1000 x 90

«Մի եղիր Ալիկի պես և վերջ». Արարատ Միրզոյանի հորդորը

ԱԺ պատգամավոր, «ԵԼՔ» դաշինքի անդամ Facebook-յան հրապարակումը. «Սա Ալիկն է։ Նա ԵՊՀ աշխատակազմի ղեկավար և գնումների հանձնաժողովի նախագահ է։ Նա իմ համակուրսեցին է։

Նա մասնակցել է 2004-ի «Զինապարտության մասին օրենքի» դեմ ուսանողական շարժմանը, օգտվել է այդ շարժման շնորհիվ պահպանված տարկետման իրավունքից, եղել է Արամ Սիմոնյանի ասպիրանտը, բայց այսօր հասկացել է, որ մեծ սխալ է գործել և այժմ դեմ է տարկետման ինստիտուտին։ Նա հասկացել է, որ ուսանողներից ոչ մի լավ բան սպասել չի կարելի, փորձում է ճնշել տարկետման պահպանման համար մղվող ուսանողական շարժումը և սպառնում է «դիմել կտրուկ մեթոդների»։ Նա հավանաբար ուզում է կրկին գործի դնել ԵՊՀ «ախալքալակցիների գունդը», ինչպես երանելի 2013-ին։

Մի ժամանակ նա դաշնակցական էր: Ու կապ չունի, որ Հայոց պատմության ամբիոնում, որտեղ նա սովորում էր, լիքը դաշնակցական դասախոսներ կային, կրթության և գիտության նախարարը դաշնակցական Լևոն Մկրտչյանն էր, իսկ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, որը շատ էր սիրում դաշնակցականներին: Հետո նա հասկացավ, որ չի ուզում դաշնակցական լինել և հարում է հանրապետականների գաղափարական արժեքների: Ու կապ չունի, որ էդ ժամանակ արդեն ԵՊՀ ռեկտոր և իր ասպիրանտական թեզի ղեկավար Արամ Սիմոնյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը հանրապետական էին: Հիմա ԿԳ նախարարը նորից դաշնակցական է, և Ալիկի համար դժվար է: Նա չի ուզում քաղաքանացվել և ուսանողներին եղբայրաբար խորհուրդ է տալիս չքաղաքանացվել:

Նա անձնվիրաբար աշխատում է ԵՊՀ-ում և ստանում 150-200.000 դրամ աշխատավարձ։ Նրան չեն պատկանում սուրճի ապարատներ և պատճենահանման կետեր ԵՊՀ տարածքում։ Նա գումարներ չի աշխատում քննությունների և մասնավորապես հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակ։ Այդ ամենը ստոր հերյուրանքներ են։ Նա կարողանում է գումար հետ գցել, ինչի շնորհիվ պաշտոնավարման դեռ առաջին տարում կառուցում է այս առանձնատունը։

Մի եղիր Ալիկի պես։ Ըըը․․․ Ուղղակի մի եղիր Ալիկի պես և վերջ։ Հավատա, պետք չի»։