Թելման Իսմայիլովից կխլեն նրա վերջին ունեցվածքը
Advertisement 1000 x 90

Թելման Իսմայիլովից կխլեն նրա վերջին ունեցվածքը

Ադրբեջանցի սնանկացած  միլիարդատեր Թելման Իսմայիլովից կխլեն նրա վերջին ունեցվածքը. հայտնում է АПА-ն:

Սնանկության մասին տեղեկությունների միասնական դաշնային ռեեստրում տեղ գտած տեղեկության համաձայն` դեկտեմբերի 8-ին կկայանա աճուրդ, որտեղ կվաճառվի «Ռուսլան 2000» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Իսմայիլովը սնանկ էր ճանաչվել այս տարվա մարտին, ինչի հետո մեկնարկեց նրա ունեցվածքի իրացման գործընթացը:

yerkir.am



Նման նյութեր