
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն աջակցել է Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին ԱԱ-2018-ում չհայտնվելուց հետո.
«Շատ եմ ցավում, որ ստիպված ենք լինում նման բաներ տեսնել: Ցանկանում եմ, որ դու, առաջվա նման, բոլորի համար լեգենդ մնաս:
Հպարտ եմ, որ բազմիցս ինձ վիճակվել է հանդիպել քեզ և խաղալ քո դեմ: Պետք է շարունակես ուրախացնել մեզ քո խաղով, ընկերս»,- գրել է Կասիլյասը «Թվիթերի» իր էջում և տեղադրել այս լուսանկարը:
armsport.am