Շվեդիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իրեն բնորոշ ոճով է անդրադարձել իր ազգային ընտրանու անհավանական նվաճմանը:
Շվեդիայի ընտրանին անցումային երկու խաղերի արդյունքում 1:0 հաշվով հաղթել է Իտալիային հավաքականին և ապահովել իր մասնակցությունը Ռուսաստանի կայանալիք աշխարհի 2018 թվականի առաջնությանը.
«Մենք Շվեդիան ենք»,- գրել է Իբրահիմովիչը, ով դեռևս ապաքինվում է վնասվածքից և այս հանդիպմանը հետևում էր տրիբունայից:
armsport.am