![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/11/gallery_4572054984_IMG_4876.JPG_Ashuny_gyughum._Nakhanerkats_DVP_yughanerk_50_0-40_0sm._2006th.jpg)
Ներսես Մատինյանի Facebook-յան էջից.
«Նոյեմբերյանում մի փոքրիկ բուդկա – խանութ մտա. Վրաստանից էինք գալիս, արդեն մի երկու ժամ ճանապարհին էինք, լավ սովել էինք: Ասի՝ մի հատ հաց առնեմ, մի երկու կտոր պանիր, երեխեքի՝ Hasmik Meliksetyan-ի ու Tigran Matinyan-ի հետ ուտելով շարունակենք ճանապարհը:
Հա՛, մտա խանութ, տեսա տնական հաց է դրված: Զարմացա, ասի՝ էս դու՞ք եք թխել: Վաճառողուհին ասեց՝ հա, ախպեր ջան, մենք ենք թխել: Էն ա՝ նոր փետը ծախել ենք, ալիրն առել ենք ու թխել:
Էդ մարդկանց ապրուստն էդ ա, ի՞նչ ասես …»: