![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/11/Բագրատաշեն.jpg)
Օրեր.am-ի տեղեկություններով՝ այս գիշեր արտակարգ պատահար է տեղի ունեցել Բագրատաշենի մաքսակետում: Մաքսակետի սահմանապահներից մեկի հետ երկու եղբայր վիճաբանել են բեռնախցիկը բացելու հարցով, ինչից հետո վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Եղբայրներից մեկը երկու անգամ դանակով հարվածել է սահմանապահի պարանոցին: Մեր տեղեկություններով՝ դանակահարողը գիշերը փորձել է ինքնասպան լինել՝ կրակայրիչով կտրելով երակները: