«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց
Advertisement 1000 x 90

«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել, նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Այսօր` ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր են ընկել»,–գրում է կայքը:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները ընկած տղային օգնություն են ցուցաբերել ու տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց գնալ:

Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: