Ռուսաստանի հավաքականի դարպասապահը պատմել է իր հայկական արմատների մասին
Advertisement 1000 x 90

Ռուսաստանի հավաքականի դարպասապահը պատմել է իր հայկական արմատների մասին

Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Վլադիմիր Գաբուլովը պատմել է իր հայկական արմատների մասին:

Գաբուլովը հայտնել է, որ մայրը հայուհի է, իսկ հայրը` օսեթ.

«Հանգիստս նախընտրում եմ անցկացնել սարերում: Երևի` գենետիկայով է պայմանավորված: Մայրս հայուհի է, իսկ հայրս` օսեթ»,- Գաբուլովի խոսքերն է փոխանցում «Rusarminfo»-ն:

34-ամյա ֆուտբոլիստը նաև պատմել է, որ իր երեխաները ևս պետք է իմանան իրենց տատիկների և պապիկների արմատների մասին, որպեսզի թույլ չտան այնպիսի սխալներ, որոնք կխայտառակեն իրենց ընտանիքի անունը.

«Դանիելը գիտի, որ իր տատիկներից մեկը հայ է, մյուսը` ռուս, իսկ երկու պապիկներն էլ օսեթներ են: Նա տեսել է այն հողերը, որտեղ ապրել են իր նախնիները, գիշերել է սարերում: Ցանկանում եմ, որ նա հպարտանա դրանով»,- նշել է Գաբուլովը:

Վլադիմիր Գաբուլովը Տուլայի «Արսենալի» դարպասապահն է: Մշտապես հրավիրվում է Ռուսաստանի հավաքական: ՈւԵՖԱ-ի` 2005 թվականի գավաթակիր է, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, 2006 թվականի Ռուսաստանի գավաթակիր, Եվրոպայի 2008 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր:

armsport.am