Ռոբինյոն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Advertisement 1000 x 90

Ռոբինյոն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

Բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյի» հարձակվող Ռոբինյոն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման,- հաղորդում է «Football Italia»-ն:

«Միլանի» նախկին ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել խմբակային բռնաբարության մեջ, որը կայացել է 2013 թվականի հունվարի 22-ին:

Բրազիլացու 5 հանցակիցները նույնպես դատապարտվել են ազատազրկման: Իտալիայի դատական համակարգը թույլ է տալիս պատիժը բողոքարկել տարբեր մակարդակներով, այդ պատճառով 33-ամյա ֆուտբոլիստը բանտում դեռ չի հայտնվի:

armsport.am