Իսպանական Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը: Այսօր` նոյեմբերի 23-ին ընթանում են 7-րդ տուրի պարտիաները:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով մրցում էր հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ: Դրամատիկ անցած պայքարում խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Պարտիան ավարտվեց 79-րդ քայլում:
Մեր շախմատիստն իր հաշվին ունի 4.5 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին: Գրան Պրիի 4-րդ փուլի ընդհանուր հաշվարկով 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք կստանան:
armsport.am