BT Sport-ի լրագրողուհի Ռեշմին Չոուդհուրին թվիթերյան իր էջում հրապարակել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ զրույցը:
Հարցազրույցի ընթացքում լրագրողուհին 68-ամյա մասնագետին ասել է, որ «զինագործների» սկզբունքային մրցակից «Տոտենհեմի» երկրպագուհի է:
-«Տոտենհեմի» երկրպագուհի եմ:
-Իսկապե՞ս: Դուք հիվանդ եք…
-Կարող եմ վստահեցնել, Արսեն, որ հիանալի առողջություն ունեմ..
-Այո, սակայն հիվանդ եք ներսից:
armsport.am