Ռուսաստանի կողմից Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելը երկերեսանիություն է. Տոմաշ Մացեյչուկ. aravot.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ռուսաստանի կողմից Հայաստանին ու Ադրբեջանին զենք վաճառելը երկերեսանիություն է. Տոմաշ Մացեյչուկ. aravot.am

Ռուսաստանի «Առաջին ալիքի» եթերում «Ժամանակը ցույց կտա» (Время покажет) հաղորդման շրջանակում քննարկվել է Հայաստանի և ԵՄ-ի միջև մերձեցման համաձայնագիրը:

Ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոյի և լեհ քաղաքագետ Տոմաշ Մացեյչուկի միջև թեժ քննարկումը՝ առանց խմբագրման.

-Մաքս, ասա՛ խնդրեմ, Հայաստանը ձեր դաշնակի՞ցն է, թե՞ թշնամին:

-Հայերի այն հատվածը, որը Ռուսաստանի դաշնակիցն է, մեր դաշնակիցն է, իսկ հայերի այն հատվածը, որը ձեր դաշնակիցն է, մեր թշնամին է:

-Իսկ Ղարաբաղն ու՞մն է:

-Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, և Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշվի Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի միջնորդությամբ:

-Իսկ ես՝ որպես լեհ, կասեմ, որ Ղարաբաղը՝ Արցախը, Հայաստան է, հետևաբար Հայաստանը կլինի մեզ հետ: Հայաստանը կլինի մեր դաշնակիցը, ոչ թե ձեր, որովհետև դուք՝ ռուսներդ, զենք եք վաճառում ադրբեջանցիներին: Ադրբեջանցիները սպանում են հայերին: Դա երկերեսանիություն է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

aravot.am



Նման նյութեր