Վիգեն Սարգսյանը բառացի ասել է հետևյալը. «Աշխատանքային մի շարք պայմանավորվածությունների չկատարումն ու թերացումը»: Խոսքը Բաղմանյանի պաշտոնանկության մասին է:
Սա նշանակում է, որ նոր եկած նախարարը բառիս բուն իմաստով թքած ունի թե գեներալն ովա, ու ինչքան են իրան ատում զորքերում:
Թե մարդ կա, որ կասկածում ա, որ Բաղմանյանին բանակում բառիս բուն իմաստով ատում են..
Իսկ Վիգեն Սագսյանի մյուս՝ «Իմ հորդորով է զեկուցագիր գրել» արտահայտությունը քողարկված «Հանել եմ գործից»-ն ա:
Ասեմ թե լավ ա արել, Բաղմանյանին բանակից հեռացնելով, կստացվի ոչինչ չեմ ասել: Շատ լավ ա, առողջացում ա գնում:Քաղցկեղի նման, բանակը խեղդող մետաստազնեը, հեռանում են:
Ամենակարևորը, իր երկու նախադասություններով Վիգեն Սարգսյանը ի լուր բոլորի ցույց տվեց, ու «ինքն եդքան կա», որ Բաղմանյանին ազատի գործից: Ցույց տվեց իր ինքնուրույնությունը:
Եթե հաշվի ենք առնում նաև առավոտյան Արփինե Հովհաննիսյանի զայրանալը՝ Խոսրով Հարությունյանի վրա: Այն որ նիստը նախագահող Հովհաննիսյանը ասաց ոնց պետք է այդպես էլ վարում է ԱԺ նիստը, նշանակում է, որ ՀՀԿ ցուցակը ղեկավարող Հովհաննիսյանն ու Վիգեն Սարգսյանը քարտ բլանշ են ստացել:
Ժամանակից առաջ չեմ ընկնի ու չեմ ասի, որ Հովհաննիսյանն ու Սարգսյանը ապագա վարչապետի և ապագա ԱԺ նախագահի հայտ են ներկայացրել, սակայն, իրենց դուխն ու համարձակությունը ինչ-որ իմաստ ունի:
Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից