Դեկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Ժամը 09:00-ի սահմաններում, «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և կողաշրջվել։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժել է վարորդը և մեկ ուղևոր։ Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր, իսկ վարորդի կյանքին վտանգ չի սպառնում։
Վարորդը զինվորական է՝ զինկոմի բաժնի պետ։
Նախնական վարկածով՝ վթարի պատճառ է դարձել մերկասառույցը։ Դեպքի առթիվ ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։