Thejizn.com կայքը գրում է, որ ըստ ծննդյան օրվա՝ կարող եք իմանալ, թե ով է ձեր սուրբ հովանավորն ու պաշտպանը։
1. Դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 20։ Այս օրերին ծնված անձանց պաշտպանում է Սերովբե Սարովսկին (Серафим Саровский)։ Նրան կարելի է խնդրել սեր տալ ոչ միայն ինքդ քեզ, այլև հարազատներիդ և նույնիսկ թշնամիներիդ։
2. Հունվարի 21-ից փետրվարի 20։ Այս օրերին ծնված անձանց պաշտպանում են Աթանեսն ու Կյուրեղը (Афанасий и Кирилл)։ Նրանց աղոթքներ են հղում առ այն, որ բանականությունը չլքի։
3. Փետրվարի 21-ից մարտի 20։ Այս օրերին ծնված անձանց պաշտպանում է Միլենտի Անտիհոնացին։
4. Մարտի 21-ից ապրիլի 20։ Այս օրերին ծնված անձանց պաշտպանում և օգնում է Գևորգ Խոստովանահայրը։ Նրան կարելի է խնդրել՝ ազատել շատ հիվանդություններից։ նա կօգնի կյանքի մի շարք հարցերում, ինչպես նաև հոգին մաքրելու գործում։
5. Ապրիլի 21-ից մայիսի 20։ Այս օրերին ծնված անձանց պաշտպանում է Հովհան աստվածախոսը (Иоанн богослов)։ Նրանից խնդրեք սեր և խելքի ավելացում։
6. Մայիսի 21-ից հունիսի 21։ Այս օրերին ծնված անձանց պաշտպանում է Ալեքսեյ Մոսկվացին։ Նրանից խնդրում են ընտանեկան բարեկեցություն և խաղաղ կյանք։
7. Հունիսի 22-ից հուլիսի 22։ Այս օրերին ծնված անձանց պաշտպանում է սուրբ Կյուրեղը, ում անունով ստեղծվել է սլավոնական առաջին այբուբենը։ Նրանից օգնություն խնդրեք գիտելիքների ձեռքբերման գործում։
8. Հուլիսի 23-ից օգոստոսի 23։ Եթե այս օրերին եք ծնվել, ապա աղոթքներով դիմեք Եղիա (Илиа) մարգարեին։ Նա կօգնի սովի, անախորժությունների և հիվանդությունների դեպքում։
9. Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 23։ Սուրբ Ալեքսանդրը կօգնի ձեզ ամբողջ կյանքի ընթացքում։ Նրանից հավատի անսասանություն խնդրեք, իսկ եթե զինվորական գործին առնչություն ունեք, ապա հաջողություն խնդրեք այդ գործում։
10. Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 23։ Սերգի Ռադոնեժսկին օգնում է կրթության մեջ։
11. Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 22։ Սուրբ առաքյալ Պողոսը (Павел) կօգնի պայքարել հոգեկան հիվանդությունների դեմ և կպաշտպանի վնասվածքներից։
12. Նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 21։ Կարող եք դիմել սուրբ Նիկողայոս Հրաշագործին (Николай Угодник, Чудотворец)։ Նա օգնում է դասավորել կյանքը, ստեղծել ամուր ընտանիք և ելք գտնել շատ դժվարին իրավիճակներից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը