«Այդ 400 էջանոց պայմանագրի մեջ պարփակված է Եվրոպան և նման պարագայում Հայաստանի քաղաքացիներին ընձեռվում է բոլոր այն հնարավորությունները, որոնք ունեն Եվրոպայում ապրողները․ Եվրոպայի դռները բացվել են մեր առաջ այնպես, ինչպես գիրքն են բացում, հետևաբար մենք պետք է ճիշտ քայլերով մտնենք այդ դռնով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրմանը։
Վերջինս կարծում է, որ այս համաձայնագրով մի քանի տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիների կյանքը կարող է մեծապես փոխվել, որը ամենօրյա աշխատանք է պահանջում։
«Օր օրի մենք պետք է պատրաստվենք մտնել Եվրոպա, մնում է միայն չհետաձգել այդ քայլերը»,-հավելեց նա։
Ամբողջությամբ՝ այստեղ.