Դաժան ու ողբերգական դեպք Գյումրիում, տնակում առաջացած հրդեհը մարելուց հետո փրկարարներն այնտեղ հայտնաբերել են 65-ամյա տղամարդու դին
Advertisement 1000 x 90

Դաժան ու ողբերգական դեպք Գյումրիում, տնակում առաջացած հրդեհը մարելուց հետո փրկարարներն այնտեղ հայտնաբերել են 65-ամյա տղամարդու դին

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում՝ նախկին կոշիկի գործարանի հարևանությամբ գտնվող տնակում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Շիրակացի փողոցի թիվ 97 տան հարևանությամբ գտնվող փայտե ինքնաշեն տնակում, որն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մարելուց հետո այնտեղ հայտնաբերել են 65-ամյա Գեորգի Ստեփանիձեի դին։

Հրշեջ-փրկարարները մոխրակույտի վերածված տնակի միջից դուրս են բերել մահացածի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։