Ուսուցչուհուն ժամանակավորապես հեռացրել են դասերից դասասենյակում տնօրենի հետ օրալ սեքսի լուսանկարի պատճառով
Advertisement 1000 x 90

Ուսուցչուհուն ժամանակավորապես հեռացրել են դասերից դասասենյակում տնօրենի հետ օրալ սեքսի լուսանկարի պատճառով

39-ամյա ուսուցչուհի Էննի Սեյֆուլլան Բրոնքսի միջնակարգ դպրոցի տնօրենի հետ անկեղծ հաղորդագրություններ էր փոխանակում: Մասնավորապես, կինը լուսանկարներ էր ուղարկում, որոնք պատկերում էին, թե իրենք ինչպես են ուսումնական հաստատությունում օրալ սեքսով զբաղվում: Լուսանկարները Էննին պահում էր աշխատանքային նոթբուքում, հաղորդում է The Sun-ը:

Ընդ որում, ուսուցչուհուն չեն ազատել դպրոցից, այլ մեկ տարով՝ առանց աշխատավարձը պահպանելու, հեռացրել են դասընթացներից: Ինքը՝ Էննին, պնդում է, որ լուսանկարների մասին հայտնի է դարձել իր նախկին բոյֆրենդի պատճառով, ով այդպիսով փորձել է իրենից վրեժ լուծել: Միջնակարգ դպրոցի ծնողների ու ուսուցիչների ընկերակցության ղեկավար Ռոբերտ Սոֆիան հերքել է այդ մեղադրանքները:

«Ես կորցրել եմ ամեն ինչ և հրապարակավ ստորացվել եմ պոռնովրեժի պատճառով, որը սարքել էր իմ նախկինը: Կրթության դեպարտամենտը պետք է ինձ պաշտպաներ, սակայն դրա փոխարեն երեք տարվա ընթացքում, քանի դեռ քննություն էր ընթանում, իմ վրա կեղտ էին շպրտում»,- հայտնել է Էննի Սեյֆուլլան:

Փորձագետները եկել են եզրահանգման, որ լուսանկարները, այդ թվում՝ Էննիի՝ երկու տղամարդկանց հետ սեքսով զբաղվելը պատկերող, կնոջ համակարգիչ էին տեղադրվել կանխամտածված: Նրանք նաև համարել են, որ մեղադրանքները բավականաչափ հիմնավոր չեն եղել, սակայն միևնույն է, ուսուցչուհուն խնդրել են ժամանակավորապես թողնել իր պաշտոնը:

Չնայած նրան, որ Էննին ճանաչել է լուսանկարների իսկական լինելը, նա հրաժարվել է թողնել պաշտոնը: Քանի որ լուսանկարները մուտքագրվել էին նրա աշխատանքային նոթբուքի մեջ այլ անձի կողմից, կինը, ով միայնակ դաստիարակում է յոթամյա որդուն, մտադիր է հայց ներկայացնել մարդու իրավունքների ու իր քաղաքացիական իրավունքների խախտման հետ կապված: Բացի այդ, նա սկսել է գիրք գրել, որում պատմելու է տեղի ունեցածի իր վարկածի մասին: