Ի՞նչ են դնելու աստղերն ամանորյա սեղանին
Advertisement 1000 x 90

Ի՞նչ են դնելու աստղերն ամանորյա սեղանին

Մինչև Նոր տարի հաշված օրեր են մնացել, իսկ շուկաներն ու սուպերմարկետները լի են մթերքներով, որոնք շուտով հայ կնոջ ձեռքում տոնական, համեղ ու գեղեցիկ ուտեստների կվերածվեն։ Շատերն արդեն կազմել են Ամանորի սեղանը զարդարող ուտեստների ցուցակը։ Ի՞նչ է, կարծում եք՝ համեղ պատրաստելը միայն տնային տնտեսուհիների՞ն է բնորոշ: Պարզվում է՝ ոչ: Աստղերից շատերն էլ հեռու չեն խոհանոցից: Հայտնի գեղեցկուհիները գիտեն, որ դեպի տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով, դրա համար էլ ժամանակ չեն խնայում խոհանոցում լինելու համար:

BlogNews.am-ը սկսում է նոր շարք, որտեղ հայտնիները կիսվում են ամանորյա ճաշատեսակների իրենց բաղադրատոմսով: Շարքի առաջին հերոսուհին դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինն է՝ սննդաբան-դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը: Ներկայացնում ենք գեղեցիկ ֆոտոշարք  ու սեփական մտահղացմամբ համեղ բաղադրատոմս Լիլիթի խոհանոցից:

Լիլիթը սիրում է խոհանոցում իմպրովիզներ անել ու ստեղծագործել: Ասում է՝ դեռ չի եղել դեպք, որ խանութ գնա կոնկրետ մթերքներ գնելու, ինչ-որ բան պատրաստելու համար: Այդ պահին ինչ լինում է տանը, փորձում  է համադրել ու ստանալ համեղ ուտելիք: Իսկ ահա մեր դեպքում բացառություն արեց. Լիլիթը մեզ ու հայ կանանց  վստահեց իր ֆիրմային բաղադրատոմսերից երկուսը, որոնք անգամ իր հաճախորդներին է հազվադեպ տրամադրում:

«Համեղ ճաշատեսակ ստանալու գաղտնիքն, իմ կարծիքով, այն է, որ սիրով պատրաստես, հոգի ներդնես, էմոցիաներ ու տրամադրություն փոխանցես: Դա շատ կարևոր է»:

Հավի կրծքամսով տաք ուտեստ

Բաղադրությունը՝

Շամպինյոն՝ 100 գրամ

Կծու կամ բուլղարական պղպեղ՝ 1 հատ

Պոմիդոր՝ 1 հատ

Բրոկոլի՝ 100 գրամ

Հավի կրծքամիս՝ 1 հատ

Պարմեզան պանիր՝ 100 գրամ

Համեմունքներ

Պատրաստման եղանակը

Սունկը շերտատել, պղպեղը, պոմիդորն ու բրոկոլին կտրատել, այնուհետև հավի կրծքամիսը լցոնել բանջարեղենով, համեմել աղ ու պղպեղով: Զանգվածը տեղավորել պոլիէթիլենային տոպրակի մեջ, ու 10 րոպե եփել սառը ջրում: Հետո զանգվածին ավելացնում ենք քերած պանիր ու տեղափոխում ջեռոց:

Բանջարեղենային աղցան

Շամպինյոն՝ 100 գրամ

Կծու, բուլղարական պղպեղ՝ 1 հատ

Պոմիդոր՝ 1 հատ

Բրոկոլի՝ 100 գրամ

Հավի կրծքամիս՝ 1 հատ

Մանգո կամ ավոկադո՝ 1 հատ

Զեյթունի ձեթ

Պատրաստման եղանակը

Թավայի մեջ ավելացնում ենք բուսայուղ, տապակում պոմիդորն ու բուլղարական պղպեղը, այնուհետև ավելացնում կծու պղպեղն ու շարունակում տապակել խորանարդաձև կտրատած հավի կրծքամսի հետ՝ ավելացնելով սոյայի սոուս: Մատուցելիս աղցանի վրա ավելացնում ենք մանգոյի կամ ավոկադոյի կտորներ ու չիայի սերմեր:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: