Դաստիարակչուհին խոշտանգել է երեխաներին տաք սոսնձով
Advertisement 1000 x 90

Դաստիարակչուհին խոշտանգել է երեխաներին տաք սոսնձով

Չիկագոյի մանկապարտեզի երկու դաստիարակչուհիներ կալանավորվել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել երեխաների հանդեպ նրանց ահավոր խոշտանգումների մասին:

Տեսահսկման խցիկները նկարել են, թե ինչպես է 32-ամյա Լիզանդրա Կոսմեն այրվածքներ թողնում հինգ երեխայի մարմիններին՝ տաք սոսնձային ատրճանակի օգնությամբ: Այդ ժամանակ նրա գործընկերուհին՝ 27-ամյա Սյուզանա Գոնսալեսը դիտում է տեղի ունեցողը և ծիծաղում, հաղորդում է People-ը:

Դաստիարակչուհիներից տուժել է երեք տղա և երկու աղջիկ: Կադրերում երևում է, թե ինչպես են 2-ամյա երեխաները ջղաձգվում ցավից մինչ իրենց ձեռքերին տաք սոսինձ են լցնում:

Մինչդեռ Լիզանդրայի փաստաբանի պնդմամբ, իր պաշտպանյալի գործողությունները վնասաբեր չեն եղել: Կինը մանկապարտեզում աշխատում է 10-ը տարի և ոչ մի անգամ սկանդալներում չի նկատվել:

Քննության վարկածով, Լիզանդրան սոսնձային ատրճանակը բերել է տնից Ծննդյան նախագծի վրա աշխատանքի համար: Մինչև միջադեպը նա 16 երեխայի մասին էր հոգ տանում:

Մանկապարտեզում հոգում են 6 շաբաթականից մինչև վեց տարեկան երեխաների մասին: Հաստատության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ դաստիարակչուհիները անմիջապես ազատվել են աշխատանքից: Այժմ նրանք գտնվում են ճաղերի հետևում՝ սպասելով դատին: Լիզանդրային մերժել են ազատ արձակել գրավի դիմաց: