Արցախի նախագահը «Մարտական ծառայություն» մեդալ է շնորհել առաջնագծում զոհված զինծառայողին
Advertisement 1000 x 90

Արցախի նախագահը «Մարտական ծառայություն» մեդալ է շնորհել առաջնագծում զոհված զինծառայողին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է«Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: