Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 10 -ին, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: