Ինգա Արշակյանը՝ երկրորդ հղիության լուրերի մասին. life.panorama.am
| Դիտվել է`
Երգչուհի Ինգա Արշակյանն ամուսնությունից և դստեր ծնունդից հետո ավելի սակավ է հայտնվում հանրային վայրերում, նրան գրեթե չենք տեսնում հեռուստահաղորդումներում, հարցազրույցներով և տեսահոլովակներով ևս երգչուհին հանդես չի գալիս, թեև քրոջ՝ Անուշ Արշակյանի հետ միասին պարբերաբար հայտնում են, որ անգործության մատնված չեն, իսկ աշխատանքների պտուղներն ավելի ուշ կտեսնենք:
Life.panorama.am-ի տեղեկություններով Ինգա Արշակյանը կրկին բալիկի է սպասում, ու թերևս այդ հանգամանքից ելնելով էլ ավելի պասիվ աշխատանքային գործունեություն է ծավալում: Մենք կապ հաստատեցինք երգչուհու հետ, սակայն Ինգան հրաժարվեց խոսել.
«Այս շրջանում առհասարակ ոչ մի թեմայի մասին չեմ ուզում խոսել»,- նշեց երգչուհին:
Հիշեցնենք, որ Ինգա Արշակյանը ամուսնացել է 2015-ի հուլիսին, իսկ ամուսնուն՝ Աշոտ Սահակյանին, դուստր է պարգևել 2016թ-ի մարտի 2-ին:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ