Տևական դադարից հետո խմբի անդամները՝ մենակատար Սերժ Թանկյանը, կիթառահար Դարոն Մալաքյանը, բաս կիթառահար Շավո Օդաջյանը և թմբկահար Ջոն Դոլմայանը վերամիավորվել են։
Հայտնի երաժիշտները վերսկսելու են համատեղ աշխատանքը՝ պատրաստվելով 2017-ի հունիս/հուլիս շրջագայությանը։
Խումբը ելույթներ կունենա եվրոպական մի քանի երկրներում՝ մասնակցելով տեղի ամառային փառատոններին։
Հունիսի 7 – Նենսի, Ֆրանսիա
Հունիսի 10 – Փարիզ, Ֆրանսիա
Հունիսի 12 – Պրահա, Չեխիա
Հունիսի 17- Լոդզ, Լեհաստան
Հունիսի 20 – Նիմ, Ֆրանսիա
Հունիսի 23- Մադրիդ, Իսպանիա
Հուլիսի 2 – Արրաս, Ֆրանսիա:
systemofadown.com