Մոուրինյոյի խոստովանությունը. «Հենրիխ Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստ է»
Advertisement 1000 x 90

Մոուրինյոյի խոստովանությունը. «Հենրիխ Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստ է»

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պրեմիեր լիգայի հաջորդ խաղում դաշտ դուրս կգա:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստն է, և նա շատ լավ խաղացող է, ասել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: armeniasputnik.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Skysports պորտալը:

Մոուրինյոն հայտնել է նաև, որ մտադիր է Մխիթարյանին դաշտ դուրս թողնել «Սթոուք սիթի» դեմ պրեմիեր լիգայի հաջորդ խաղում:

«Մխիթարյանը խաղացել է Անգլիայի գավաթի վերջին խաղում, և ամենայն հավանականությամբ, դաշտ դուրս կգա հաջորդում»,- ասել է Մոուրինյոն` նկատի ունենալով «Սթոուք սիթի» դեմ պրեմիեր լիգայի առաջիկա խաղը:

Ինչպես նշել է Մոուրինյոն, շաբաթ օրը Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է մարզումներին, կիրակի կներառվի հայտում, իսկ երկուշաբթի կխաղա:

Մամուլում երկար ժամանակ է լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանը մոտ ժամանակներս կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»:

Առավել հավանական տարբերակ է համարվում «Ինտերի» կողմից Մխիթարյանին վարձակալելու տարբերակը: Բացի այդ, ԶԼՄ-ները քննարկում են նաև նրա տեղափոխությունը «Արսենալ»: