Լողավազանով առանձնատներ՝ անդունդի եզրին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լողավազանով առանձնատներ՝ անդունդի եզրին

Այս էքստրեմալ հաճույքի մեկ գիշերվա համար պետք է վճարել 950 դոլար: Բալիի Ուլուվատու հանգստավայրում կարելի է լողավազանով առանձնատուն վարձել, որից դեպի Հնդկական օվկիանոս հրաշալի տեսարան է բացվում: Այս վայրը գտնվում է 150 մետրանոց ժայրի ծայրին, – հաղորդում է The Sun-ը:

Անդունդ գլորվելուց պաշտպանում է միայն 9 սմ-ոց ապակին, սակայն հյուրանոցի տերերը հավաստիացնում են, որ նման հույզեր ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէ վերապրել: Հյուրանոցի մակերեսը 1.5 հա է: Բացի չորս առանձնատներից, այստեղ կա սպա-սրահ, մարզասրահ, բար, գինու ամբար, կինոթատրոն և մանկական խաղասենյակ:

1in.am



Նման նյութեր