Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենամեծ խնդիրը նրանում է, որ մարդիկ կոնկրետ անձնավորում են ցանկացած թեմա ու այդ կերպ փորձում են խաղաղության աղավնիի դեր տանել: Բայց իրականում խնդիրը Շուշան Պետրոսյանի մեջ չէ, խնդիրը նաև Վիգեն Սարգսյանի մեջ չէ, նույնիսկ խնդիրը Կարեն Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի մեջ չէ:
Ամենամեծ խնդիրը ընդհանուր համակարգի մեջ է, որի մասնիկը կազմում են քաղաքականությանբ զբաղվում ու նաև որոշ դեպքերում չզբաղվող անձիք:
Ես բոլորիդ վստահեցնում եմ, որ մատներդ դնեք ցանկացած պաշտոնյայի վրա, ապա կպարզեք, որ անհատապես այդ մարդը շատ ընտիր ու հայրենասեր մարդ է: Ամեն մեկը իր կյանքում հաստատ գոնե մի լավ բան արած կլինի, բայց դա չի նշանակում, որ պետք է աչք փակել նրա քաղաքական գործիչ տեսակի վրա:
Հիմա էլ ներկայացվում է Շուշան Պետրոսյանի կատարած աշխատանքը ու հանուն ինչի խորհուրդ են տալիս չքննադատել նրա ելույթները: Ոչ մեկ չի համարձակվի ուրանալ Շուշանի կատարած հայրենանվեր գործերը, ովքեր այդ ամենը տեսել ու լսել են զինվորից: Բայց դե տվյալ դեպքում մարդ առաջին հերթին քննադատվում է իր քաղաքական դիրքի համար ու դա շատ նորմալ է: Ցանկացած պաշտոնյա պետք է քննադատվի ժողովրդի կողմից, եթե սկսենք բոլորին իրենց մարդկային արած գործերով դատենք, ապա կպարզի, որ գրեթե ոչ մի պաշտոնյայի քննադատել չի կարելի ու մենք էլ ապրում ենք շատ գեղեցիկ ու վարդագույն երկրում:
Վատին ասեք վատա, լավին ասեք լավա, բայց երբեք այդ երկուսը իրար մի խառնեք ու մի փորձեք մեկով մյուսին արդարացնել: Կան մարդիկ որոնք շատ վատ քաղաքական գործիչներ են, բայց շատ ընտիր ու հայրենասեր մարդիկ են: Մեկը մյուսին չի խանգարում:
Առաջնագծում կանգնած տղաներից ջերմ բարևներ Շուշան Պետրոսյանին: Շատ են պատմել իր և իր կատարած աշխատանքի մասին»: