Comedy Woman–ի աստղ և ոգեշնչող գաղափարներ տվող Նատալյա Եփրիկյանը երկրպագուներին խորհելու տեղիք է տվել` սոցցանցում նոր լուսանկար հրապարակելով։
Comedy Woman հեռուստանախագծի մասնակից ու հեղինակ Նատալյա Եփրիկյանը զարմացրել է երկրպագուներին` ռուսական շոու բիզնեսի աստղ Սերգեյ Լազարևի հետ համատեղ լուսանկար հրապարակելով։
Լուսանկարում հայտնի երգիչը պատկերված է Եփրիկյանի և երկու երեխաների հետ. այն իսկական ֆուրոր է առաջացրել սոցցանցերում. արտիստների երկրպագուներից շատերն անմիջապես կասկածել են, որ զույգը գաղտնի կապի մեջ է։
Լուսանկարում երգիչը քնքուշ գրկել է աղջկան, որի ձեռքերում երկու նորածին տիկնիկներ կան։
Նատալյան լուսանկարի տակ գրել է հետևյալը.
«Legend of Miami… #էլչեմուզումքեզանիցերեխա»։
«My love ❤️», – կարճ մակագրել է նույն լուսանկարն իր էջում Լազարևը։
Նատալյա Եփրիկյանը հումորի ժանրում հանդես եկող դերասանուհի և հեռուստապրոդյուսեր է։ Ծնվել է վրացահայերի ընտանիքում։ Նախկինում Նատալյան ՈՒՀԱ–ի «Մեգապոլիս» թիմի առաջնորդներից մեկն էր։
Սերգեյ Լազարևի ստեղծագործական գործունեությունն առաջին հերթին կապված է «Նոր ալիքի» հետ։ Smash խմբի կազմում նա դարձավ 2002 թվականի առաջին մրցույթի հաղթողը։ Ամեն տարի նա մասնակցում է «Նոր ալիքին» որպես հրավիրված աստղ։ 2003 թվականին Լազարևն ավարտել է ՄԽԱՏ–ի դպրոց–ստուդիան։ 2016 թվականին երգիչը «Եվրատեսիլ» երգի մրցույթում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը` հանդիսատեսի քվեարկության արդյունքում դառնալով բացարձակ հաղթող։