Շուրջ 500 ռուսաստանցի զբոսաշրջիկ, «Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռով չի կարողանում Մեքսիկայի Կանկուն քաղաքից թռչել Ռուսաստան` մեքսիկական ավիացիոն իշխանությունների գործողությունների պատճառով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցչին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ «Ռոսիա» ավիաընկերության օդանավը պետք է թռիչքն իրականացներ դեռ երեկ՝ ժամը 18:10-ին, սակայն Մեքսիկայի միգրացիոն վերահսկողության կողմից անսպասելիորեն թռիչքը հետաձգվել է:
Ինքնաթիռը սպասել է արտաքսվողներին չորս ժամ, այն պատրաստ է եղել թռիչքի և սպասել է թռիչքի թույլտվության, սակայն Մեքսիկայի ավիացիոն իշխանություններն թույլ չեն տվել իրականացնել թռիչքը, որը տեղափոխվել է հունվարի 17-ին:
Ավիաընկերության ներկայացուցիչն ընդգծել է, որ թռիչքը կիրականացվի Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից ոչ շուտ: