Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2009-ին խոստովանել էր, որ երազում է Լոնդոնի «Արսենալում» հանդես գալու մասին:
«Փյունիկում» հանդես եկող 20-ամյա ֆուտբոլիստն այդ մասին հայտնել էր ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
«Իմ ամենասիրած թիմն «Արսենալն» է: Ինձ դուր է գալիս նրանց հարձակողական խաղը և արագությունը: Բացի այդ, Արսեն Վենգերը վստահում է երիտասարդներին և լավ արդյունքներ գրանցում:
Ինձ դա դուր է գալիս և հույս ունեմ մի օր խաղալ «Արսենալում»,- ասել է Մխիթարյանը:
armsport.am