Հայաստանի դպրոցներում ներդրված համաճարակաբանական ֆիլտրն իրեն ամբողջովին արդարացրել է
Advertisement 1000 x 90

Հայաստանի դպրոցներում ներդրված համաճարակաբանական ֆիլտրն իրեն ամբողջովին արդարացրել է

Համաճարակաբան ֆիլտրը, որը ներդրվել է դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում հունվարի 17-ից, պահանջում է լուրջ մարդկային ռեսուրսներ, սակայն իրոք օգնում է հայտնաբերել հիվանդ երեխաներին ու խոչընդոտում է գրիպի ու սուր շնչառական վարակների տարածմանը դպրոցներում ու մանկապարտեզներում։

Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր ու օդակաթիլային վարակների բաժնի ղեկավար Լիանա Թորոսյանը։

Մասնագետի խոսքով՝ ֆիլտրի ներդրումն իրեն ամբողջովին արդարացնում է ու դրա շնորհիվ բարձրացել է հիվանդությունների ակտիվ հայտնաբերելիությունը՝ հիվանդ երեխաները չեն հայտնվում դպրոցական դասարաններում ու չեն վարակում մյուս երեխաներին։ Ֆիլտրը շարունակվելու է քանի դեռ գրիպով ու ՍՇՎ-ով հիվանդացությունը երկրում չնվազի։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ից սկսած հայկական դպրոցներում գործում է համաճարակաբանական ֆիլտր՝ մասնագետը (պոլիկլինիկայի բժիշկը կամ դպրոցական բուժքույրը) դպրոցի դռների մոտ կանգնած զննում է բոլոր աշակերտներին ու հիվանդներին ուղարկում է տուն կամ բժշկի մոտ։

med.news.am