Ջիբրալթար Մասթերս. Արոնյանը հաղթել է հնդիկ մրցակցին
Advertisement 1000 x 90

Ջիբրալթար Մասթերս. Արոնյանը հաղթել է հնդիկ մրցակցին

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթել է Ջիբրալթար Մասթերս միջազգային մրցաշարի երկրորդ տուրում:

Հնդիկ Շարմա Հեմանտն իր պարտությունն ընդունել է 28-րդ քայլում:

Առաջին տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել հունգարացի Անիտա Գարայի հետ:

Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով (10 տուր): Մասնակցում է 274 շախմատիստ:

armsport.am