Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե Լոնդոնի «Արսենալում» իր որ նոր թիմակցի հետ խաղին է անհամբեր սպասում:
«Այստեղ «Արսենալում» տեսնում եմ ֆուտբոլիստների շարժվելը, և թիմն անհավանական է խաղում: Կանեմ առավելագույնը նրանց օգնելու համար:
Կարծում եմ, որ զվարճալի կլինի խաղալ Օզիլի հետ: Բոլորը գիտեն, որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, գոլային փոխանցումների արքա:
Հիանում եմ նրա խաղային ինտելեկտով, թե ինչպես է նա հասկանում խաղը, կարդում այն, գումարած գրոհներին նրա հաղորդած տեմպը և վերջնական որոշում կայացնելու նրա ունակությունը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Arsenal Player-ը: