«ՎՎՊ-ին ամեն բան մանրակրկիտ ցույց տվեք Հայաստանում, սա նրա վերջին այցելությունն է մեր երկիր». Հրանտ Վարդանյանը՝ Վլադիմիր Պուտինի մասին
Advertisement 1000 x 90

«ՎՎՊ-ին ամեն բան մանրակրկիտ ցույց տվեք Հայաստանում, սա նրա վերջին այցելությունն է մեր երկիր». Հրանտ Վարդանյանը՝ Վլադիմիր Պուտինի մասին

Ռեժիսոր Հրանտ Վարդանյան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՎՎՊ-ին ամեն բան մանրակրկիտ ցույց տվեք Հայաստանում, թույլ տվեք, որ հաճախ «սելֆի» անի տարբեր տեսարժան վայրերի ֆոնին՝ որովհետև սա նրա վերջին այցելությունն է մեր երկիր, մեկ տարի հետո ռուսական բանակն ու նրան նոքար դարձած լաքեյները, թուրքա-ռուսական ԵԱՏՄ-ով «ՍԻԿՏԻՐ» են լինելու անվերադարձ:

Իմպերիան արդեն հին տերմին է, որը թաղվեց քսաներորդ դարում: ՎՎՊ-ն, կարծում եմ, շուտով կհասկանա, որ իմպերատոր չի ո՛չ իր ապրած կյանքով, ո՛չ ծագումով, ո՛չ էլ օր օրի հալչող ֆինանսական կարողությամբ: Այն ինչ կատարվում է նրա շուրջ, ուղղակի երազխաբություն է, որից շատ շուտով կարթնանա ականջի տակ զրնգացող զարթուցիչի օգնությամբ»:



Նման նյութեր