«Մխիթարյանն Արսենալի միակ ֆուտբոլիստն է, ում իր կազմում կցանկանար ունենալ Մանչեսթեր Սիթին». Համան
Advertisement 1000 x 90

«Մխիթարյանն Արսենալի միակ ֆուտբոլիստն է, ում իր կազմում կցանկանար ունենալ Մանչեսթեր Սիթին». Համան

Մյունխենի «Բավարիայի» և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Դիետմար Համանը Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի՝ «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղից առաջ անդրադարձել է «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Արսենալի» միակ ֆուտբոլիստը, որին «Մանչեսթեր Սիթին» կցանկանար ձեռք բերել, դա «զինագործների» նորեկ Հենրիխ Մխիթարյանն է:

Նա շատ ընդունակ ֆուտբոլիստ է: Այո, կային պատճառներ «Մանչեսթեր Յունայթեդում» հաջողության չհասնելու համար, սակայն նա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է:

Եթե կարողանաս առավելագույնը ստանալ Մխիթարյանից, ապա կտեսնես ֆուտբոլիստի, ում կցանկանար իր կազմում ունենալ ցանկացած ակումբ: Հենրիխը փոխանցումներ է կատարում, գոլեր խփում, ինձ համար նա հարձակողական կիսապաշտպանի կատարյալ օրինակ է: Եթե նրա մոտ ամեն ինչ ստացվի, ապա կտեսնեք բազմաթիվ զարմացած մարդկանց»,- գերմանացու խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա այսօր՝ մարտի 1-ին:

armsport.am