Ուկրաինայի «Ազով» Ազգային գվարդիայի մարտիկն, ով փողոցում սպանել է Մարիուպոլի բնակչին, պրծել է տուգանքով: Ըստ life.ru-ի, այդ մասին ասվում է քաղաքի պաշտոնական կայքում՝ հղելով դատական որոշումների ռեեստրին:
Սպանությունը տեղի է ունեցել 2016թ. նոյեմբերին: Նշվում է, որ տղամարդկանց միջև կռիվը ծագել է «քաղաքական համոզմունքների պատճառով»: Ըստ դատապարտվածի, տեղացի բնակիչը փողոցում մոտեցել է իրեն և սկսել սպառնալ սպանությամբ ու կոնֆլիկտի սադրել:
«Հասկանալով, որ հարձակվողը ֆիզիկապես իրենից ավելի ուժեղ է և գտնվում ալկոհոլային հարբածության վիճակում, «Ազովի» մարտիկը սպառնալիքները որպես իրական է ընկալել, կուրտկայի առջևի գրպանից հանել է դանակը ու վնասվածք հասցրել հարձակվողին»,-հաղորդվում է կայքում:
Վիրավոր տղամարդը շարունակել է դիմադրություն ցույց տալ և անգամ նրան վայր է գցել: Արդյունքում «ազովցին» քաոսային հարված է հասցրել դանակով ու դիպել մարիուպոլցի վզին»: Ստացած վնասվածքից նա մահացել է:
Դատարանը ճանաչել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության փաստը և երկու տարվա բանտարկության դատապարտել: Ավելի ուշ ժամկետը փոխարինվել է զինծառայողների համար երկու տարվա ծառայողական սահմանափակմամբ և հօգուտ պետության մարտիկի եկամտից 20 տոկոսի ամենամսյա գանձմամբ: