![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/03/28577864_1777677815622829_3323225031174886285_n.jpg)
Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս լուսանկարը՝ գրելով. «Առաջին լուսանկարում Պարույր Սևակի շիրմաքարի մոտ ենք: Օգոստոսի շոգ մի օր: Երկար խաղ արեցիր էդ կողմերում վազվզող գյուղի երեխաների հետ, հետո առանձնացար:
Երկրորդ լուսանկարում քո տանն ենք: Առանց քեզ: Այն տանը, որում գրեթե չապրեցիր: Պաշտելի մայրիկիդ ենք նկարահանում ու արցունքն աչքերին պատմում է՝ հիշելով քո այստեղ անցկացրած եզակի մի քանի օրերի բոլոր մանրամասները:
Երրորդ լուսանկարում Վայքի մոտերքում ենք, քո սիրած կիրճերում: Միանգամից քշտեցիր շալվարիդ փողքերն ու մտար գետը: Գինին հյուրասիրել էր այդ կողմերում փոքրիկ մի խորովածանոց հիմնած մի գյուղացի մարդ: Իր քաշած գինին էր: Ինքն էլ ապշել էր քեզ նման Սպարապետ տեսնելուց:
Ասեմ կարոտել ենք, ոչինչ ասած չեմ լինի: Ասեմ կարիքդ զգում ենք՝ նույնպես: Ավելի լավ է ասեմ ծնունդդ շնորհավոր: Գիտեմ, որ չես սիրում, բայց ծնունդդ է»: