Մինչև վիրահատությունը 19-ամյա Մեգան Բարքերը 2 բան էր պաշտում՝ դնովի թարթիչներն ու երկար մազերը: Կյանքը փրկող վիրաբուժությունից հետո նա, իր խոսքով, «զրկվել է այն ամենից, ինչն այնքան արժեքավոր էր իր համար», հայտնում է Metro-ն:
Սկզբում ծնողները ենթադրել են, որ Մեգանի աչքերի ուռածության պատճառը թարթիչների սոսնձի նկատմամբ ռեակցիան է, որից նա օգտվում էր ամեն օր: Մեկ ամիս է անցել այն օրից, ինչ նա դնովի աքսեսուարները փոխարինել է ստվերաներկով, սակայն այտուցն այդպես էլ չի անցել: Դեկտեմբերին նա դիմել է բժիշկներին:
Ի զարմանս Մեգանի՝ ակնաբույժները ոչ մի համոզիչ բան չեն կարողացել ասել. նրա տեսողությունը չէր վատթարացել, բոլոր ցուցանիշները նորմայի մեջ էին: Այդ ժամանակ նրան ուղարկել են Անգլիայի Փորթսմութի Քվին Ալեքսանդրի հիվանդանոց, որտեղ Մեգանը 10 ժամ է անցկացրել: Միայն վերջում է բժիշկներին հաջողվել աղջկա գլխում ոսկրածին ֆիբրոմա հայտնաբերել:
«Երբ ինձ ասացին, որ ուռուցքը բարորակ է, ես անմիջապես հանգստացա: Բաց երբ ստիպեցին գլուխս սափրել՝ դա չափից ավելի էր: Ես իմ մազերը սիրում էի»,- ասել է Մեգան Բարքերը:
Բժիշկները ստիպված էին գանգը կտրել ֆիբրոման հեռացնելու համար: Վիրահատությունը 6 ժամ է տևել և հաջող անցել: Հիմա Մեգանին չի կարելի 6 ամիս մեքենա վարել և 2 ամիս աշխատել: Նա երազում է նորից սիրելի մազերը երկարացնելու մասին: